Իմրան Խանն ԱՄՆ-ի վերաբերյալ բացահայտում է արել
Պակիստանի վարչապետն ԱՄՆ-ին մեղադրել է իրեն իշխանությունից հեռացնելուն ուղղված դավադրություն կազմակերպելու մեջ:
Անցած կիրակի օրը Պակիստանում տեղի ունեցած քաղաքական սրընթաց զարգացումներից հետո, որոնք հանգեցրին խորհրդարանի և կառավարության ցրմանը, կառավարությանն առընթեր բազմաթիվ հաստատությունների և կազմակերպությունների գործունեությունն անորոշ վիճակում է:
Պակիստանի վարչապետ Իմարն Խանն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ հայտնվել է ԱՄՆ-ի թիրախում՝ իր վարած անկախ արտաքին քաղաքականության և Պակիստանի տարածքում օտարերկրյա ռազմաբազա տեղակայելու առաջարկի հետ անհամաձայնության պատճառով:
Իմրան Խանը Պակսիտանի ժողովրդին կոչ է արել միավորվել և պայքարել թշնամիների սադրանքների դեմ:
Ավելի վաղ, նա հայտարարել էր, որ Ուկրաինայի պատերազմում Ռուսաստանի վերաբերյալ իր դիրքորոշման պատճառով, նախազգուշացումներ է ստացել ԱՄՆ-ի պաշտոնյաների կողմից, որ կարող է պաշտոնանկ արվել: