Սաուդյան Արաբիան նպատակ ունի ԱԹՍ արտադրել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i168784-Սաուդյան_Արաբիան_նպատակ_ունի_ԱԹՍ_արտադրել
Սաուդցի մի պաշտոնյա հայտարարել է, որ այս տարեվերջին երկրում շահագրծման կհանձնվի ԱԹՍ-ների արտադրության գործարանի առաջին հոսքագիծը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2022 04:12 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիան նպատակ ունի ԱԹՍ արտադրել

Սաուդցի մի պաշտոնյա հայտարարել է, որ այս տարեվերջին երկրում շահագրծման կհանձնվի ԱԹՍ-ների արտադրության գործարանի առաջին հոսքագիծը:

Ավելի վաղ, Սաուդյան Արաբիան հայտարարել էր, որ մտադիր է մինչև 2030թ իրեն անհրաժեշտ զենքի կեսն արտադրել երկրում:

Սաուդյան Արաբիայի պաշտպանական արդյունաբերության «Անտրա» ընկերության գործադիր տնօրեն Աբդուլ Սալամ Ալ-Ղամդին հայտարարել է, որ սաուդական արտադրության ԱԹՍ-ն կոչվում է «Semum» և առաջին անգամ ներկայացվել է Ռիադի պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսում: Նա հավելել է, որ այս ԱԹՍ-ի կառուցման բոլոր փուլերը՝ նախագծումցի մինչև արտադրություն,  իրականացվել են Սաուդյան Արաբիայում: 

Աբդուլ Սալամ Ալ-Ղամդին հավելել է, որ ԱԹՍ-ն կիրառվելու է հետախուզական գործողությունների համար, այն կարող է մինչև 50 ժամ  թռիքչ իրականացնել 45 հազար ֆուտ բարձրության վրա և զինված ուժերին կհանձնվի 2024թվականին:

Հարկ է նշել, որ Եմենի դեմ 7 տարի շարունակվող պատերազմում սաուդյան ագրեսիվ կոալցիան կիրառել է ամերիկյան զենքեր: