ՀԱՄԱՍ-ը նախազգուշացրել է Սիոնիստական ​​ռեժիմին՝ Ղոդսում ագրեսիայի շարունակման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i168804-ՀԱՄԱՍ_ը_նախազգուշացրել_է_Սիոնիստական_ռեժիմին_Ղոդսում_ագրեսիայի_շարունակման_կապակցությամբ
Պաղեստինի իսլամական դիմադրության շարժումը (ՀԱՄԱՍ) նախազգուշացրել է Սիոնիստական ​​ռեժիմին՝ Ղոդս քաղաքում իր ագրեսիան շարունակելու և քաղաքում լարվածության ու բախումների սրման հետևանքների համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2022 07:26 Asia/Tehran
  • ՀԱՄԱՍ-ը նախազգուշացրել  է Սիոնիստական ​​ռեժիմին՝  Ղոդսում ագրեսիայի շարունակման կապակցությամբ

Պաղեստինի իսլամական դիմադրության շարժումը (ՀԱՄԱՍ) նախազգուշացրել է Սիոնիստական ​​ռեժիմին՝ Ղոդս քաղաքում իր ագրեսիան շարունակելու և քաղաքում լարվածության ու բախումների սրման հետևանքների համար:

Չորեքշաբթի երեկոյան, ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ԶԼՄ-ների հարցով խորհրդական Թահիր Ալ-Նունոն հայտարարել է, որ ռեժիմը պատասխանատու է Ալ-Աղսա մզկիթում և շրջակայքում բռնազավթողների  ագրեսիայի և սադրիչ գործողությունների համար, ներառյալ՝ Բաբ Ալ-Ամուդը, որը ցավ է պատճառել պաղեստինցիներին և մուսուլմաններին ամբողջ աշխարհում:

Ալ-Նունոն հստակեցրել է.«Սիոնիստ թշնամին հերթական անգամ սխալվել է և կարծում է, որ իր հազարավոր ուժերը Ղոդսում տեղակայելով և պաղեստինցիներին ճնշելով՝ կարող է թուլացնել նրանց վճռականությունը և հեռացնել Ալ-Աղսա մզկիթից ու Ղոդս քաղաքից»։

Նա ասել է.«Ճշմարտությունն այն է, որ ռեժիմի բռնաճնշումները, ահաբեկչական գործողությունները և ագրեսիաները չեն կարող նպաստել հրեականացման նախագծի իրականացմանը և սիոնիստների ​​տիրապետությանը Ղոդսի և Ալ-Աղսա մզկիթի նկատմամբ»: