Օկուպացված Ղոդսում Նաֆթալի Բենեթի դեմ բողոքի ցույցեր են անցկացվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i168826-Օկուպացված_Ղոդսում_Նաֆթալի_Բենեթի_դեմ_բողոքի_ցույցեր_են_անցկացվել
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հակառակորդները բողոքի ցույց են անցկացրել օկուպացված Ղոդսում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2022 12:49 Asia/Tehran
  • Օկուպացված Ղոդսում Նաֆթալի Բենեթի դեմ բողոքի ցույցեր են անցկացվել

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հակառակորդները բողոքի ցույց են անցկացրել օկուպացված Ղոդսում։

Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի հաղորդման համաձայն, տասնյակ սիոնիստներ չորեքշաբթի գիշեր օկուպացված Ղոդսում  բողոքի ցույց են անցկացրել սիոնիստների հասարակական անվտանգության ապահովման գործում ռեժիմի կաբինետի անարդյունավետության և թուլության դեմ:

Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ով մասնակցել է հակակառավարական ցույցերին, կոչ է արել լուծարել Նաֆթալի Բենեթի և Յաիր Լափիդի կոալիցիոն կառավարությունը։

Նեթանյահուն ասել է, որ նախարարների կաբինետը խաթարում է Իսրայելի հրեական ինքնությունը, դադարեցնում է բնակավայրերի կառուցումը Հորդանան գետի Արևմտյան ափին, թույլ է ու անարդյունավետ է աշխատում պաղեստինյան դիմադրության գործողությունների նկատմամբ:

Սիոնիստական ​​լրատվամիջոցները հայտարարել են, որ ըստ Իսրայելում անցկացված սոցհարցման արդյունքների, որ իսրայելցիների անվտանգության զգացումն  10-ից նիշից հասել է 4-ի։