Սաուդյան կոալիցիան 116 անգամ խախտել է Եմենի հրադադարը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i168836-Սաուդյան_կոալիցիան_116_անգամ_խախտել_է_Եմենի_հրադադարը
Լրատվական աղբյուրները հայտնում են, որ Սաուդյան կոալիցիան վերջին 24 ժամվա ընթացքում Եմենի Ալ-Հուդայդա նահանգում բազմիցս խախտել է հրադադարի ռեժիմը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2022 13:22 Asia/Tehran
  • Սաուդյան կոալիցիան 116 անգամ խախտել է Եմենի հրադադարը

Լրատվական աղբյուրները հայտնում են, որ Սաուդյան կոալիցիան վերջին 24 ժամվա ընթացքում Եմենի Ալ-Հուդայդա նահանգում բազմիցս խախտել է հրադադարի ռեժիմը:

«Ալ Մասիրա» լրատվական ցանցի հաղորդմամբ, Սաուդյան կոալիցիոն ուժերը հինգշաբթի օրը հետախուզական  թռչքով, ինչպես նաև հրթիռային և հրետանային հարձակումներով 116 անգամ խախտել են  հրադադարի ռեժիմը Ալ-Հուդայդա նահանգում:

Եմենի նավթային ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ չնայած հրդեհին, սաուդյան կոալիցիան գրավել է Եմենի վառելիքային նավը:

Եմենում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Հանս Գրունդբերգն ընդունելով կայացած համաձայնագրի փխրունությունը, կոչ է արել Անվտանգության խորհրդին, Ռիադին և Օմանին աջակցել հրադարաի համաձայնագիրը:

Հանս Գրունդբերգն ընդգծել է, որ սա Եմենում տեղի ունեցած առաջին հրադադարն է վերջին վեց տարում, սակայն միևնույն ժամանակ հրադադարը վտանգի տակ է։