Հրթիռային և անօդաչու սարքերով հարձակում Իրաքում Այն Ալ-Ասադ բազայի վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i168892-Հրթիռային_և_անօդաչու_սարքերով_հարձակում_Իրաքում_Այն_Ալ_Ասադ_բազայի_վրա
Իրաքյան աղբյուրը հայտնել է, որ հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարված է հասցվել Իրաքի արևմուտքում գտնվող Այն Ալ-Ասադ ամերիկյան բազային:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 08, 2022 07:53 Asia/Tehran
  • Հրթիռային և անօդաչու սարքերով հարձակում Իրաքում Այն Ալ-Ասադ բազայի վրա

Իրաքյան աղբյուրը հայտնել է, որ հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարված է հասցվել Իրաքի արևմուտքում գտնվող Այն Ալ-Ասադ ամերիկյան բազային:

Ալ-Սումերիա գործակալության հաղորդմամբ, Իրաքի անվտանգության աղբյուրը հայտնել է, որ արևմտյան Ալ-Անբար նահանգում գտնվող Այն Ալ-Ասադ ամերիկյան բազան ուրբաթ օրը երկու հրթիռով և երկու անօդաչու թռչող սարքերով հարձակման է ենթարկվել

Իրաքի անվտանգության աղբյուրը նաև հայտնել է, որ C-Ram պաշտպանական համակարգը փորձել է կանխել  հարձակումը:

Հաղորդման համաձայն՝ անօդաչուներից մեկը խոցվել է ՀՕՊ համակարգերի կողմից, իսկ մյուսն ընկել է Այն Ալ-Ասադ բազայի թռիչքուղիներից մեկի մոտ։

Շատ իրաքցիներ և իրաքյան խմբավորումներ կոչ են անում են ամերիկյան ահաբեկչական ուժերին հեռացնել Իրաքից, իսկ երկրի խորհրդարանը հաստատել է այդ ուժերի դուրսբերման նախագիծը: