Հրթիռային և անօդաչու սարքերով հարձակում Իրաքում Այն Ալ-Ասադ բազայի վրա
Իրաքյան աղբյուրը հայտնել է, որ հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարված է հասցվել Իրաքի արևմուտքում գտնվող Այն Ալ-Ասադ ամերիկյան բազային:
Ալ-Սումերիա գործակալության հաղորդմամբ, Իրաքի անվտանգության աղբյուրը հայտնել է, որ արևմտյան Ալ-Անբար նահանգում գտնվող Այն Ալ-Ասադ ամերիկյան բազան ուրբաթ օրը երկու հրթիռով և երկու անօդաչու թռչող սարքերով հարձակման է ենթարկվել
Իրաքի անվտանգության աղբյուրը նաև հայտնել է, որ C-Ram պաշտպանական համակարգը փորձել է կանխել հարձակումը:
Հաղորդման համաձայն՝ անօդաչուներից մեկը խոցվել է ՀՕՊ համակարգերի կողմից, իսկ մյուսն ընկել է Այն Ալ-Ասադ բազայի թռիչքուղիներից մեկի մոտ։
Շատ իրաքցիներ և իրաքյան խմբավորումներ կոչ են անում են ամերիկյան ահաբեկչական ուժերին հեռացնել Իրաքից, իսկ երկրի խորհրդարանը հաստատել է այդ ուժերի դուրսբերման նախագիծը: