Թալիբները հասան նավթին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i169032-Թալիբները_հասան_նավթին
Աֆղանստանի հյուսիսում մեկնարկել է նավթի և գազի արդյունահանումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 09, 2022 15:12 Asia/Tehran
  • Թալիբները հասան նավթին

Աֆղանստանի հյուսիսում մեկնարկել է նավթի և գազի արդյունահանումը։

Աֆղանստանի հյուսիսային Սարե Փոլ նահանգ կատարած այցի ընթացքում թալիբների ժամանակավոր կառավարության մի շարք պաշտոնյաներ Ղաշղարի շրջանում կատարել են նավթի և գազի հորերի բացումը: Այդ մասին  հայտնում է  Աֆղանստանի Բախթար պետական ​​լրատվական գործակալությունը:

Թալիբանի պաշտոնյաները հայտնել են, որ նավթի հանքավայրից ստացված հասույթը կօգտագործվի Աֆղանստանի վերականգնման համար՝ առաջնահերթությունը տալով Սարե Փոլ նահանգին:

Մոլլա Աբդուլ Ղանի Բարադարն իր գոհունակությունն է հայտնել Սարե  Փոլ նահանգում նավթի և գազի օբյեկտների շահագործման մեկնարկի կապակցությամբ: Նա ասել է.«Նավթի հանքավայրերից գոյացող հասույթով Աֆղանստանի եկամտին օրական կավելանա 150 հազար դոլար»։

Սարե Փոլ և Ֆարյաբ նահանգներն ունեն երեք նավթային հանքավայրեր՝ Ղաշղարի, Քոմի շուկա և Զումրոդսայ անուններով, որոնց ապացուցված պաշարների քանակն ըստ պաշտոնական վիճակագրության,  գնահատվում է 87 մլն բարել։