Հորդանան գետի Արևմտյան ափին նահատակվել է րիտասարդ պաղեստինուհի
Պաղեստինյան աղբյուրները հայտնում են Հորդանան գետի արևմտյան ափի Բեթղեհեմ քաղաքում երիտասարդ պաղեստինուհու նահատակության մասին:
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ կիրակի կեսօրին, Բեթղեհեմի արևմուտքում գտնվող Հուսան շրջանի մուտքի մոտ, սիոնիստ զինվորների կրակոցներից նահատակվել է 35 տարեկան մի երիտասարդ պաղեստինուհի:
Պաղեստինի առողջապահության նախարարությունն այսօր առավոտյան հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ սիոնիստ զինյալների կողմից Թուլքարմ, Ջենին, Արիհա եւ Ալ-Աղվար շրջաններում 11 պաղեստինցի է վիրավորվել։
Զավթիչ սիոնիստական ուժերն այսօր առավոտյան նաև վիրավորել են մի շարք պաղեստինցիների՝ հարձակվելով Ջենին նահանգի Յաբդ քաղաքի վրա։ Ջենինում եւս 20 պաղեստինցի է ձերբակալվել։
Անցյալ հինգշաբթի Թել Ավիվի կենտրոնում գտնվող Դեզնգով փողոցում տեղի ունեցած մահապարտակական գործողության արդյունքում սպանվեցին երեք և վիրավորվեցին 11 սիոնիստներ: Այդ հարձակումը խուճապի ալիք բարձրացրեց օկուպացված տարածքներում: