Հորդանան գետի Արևմտյան ափին նահատակվել է րիտասարդ պաղեստինուհի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i169108-Հորդանան_գետի_Արևմտյան_ափին_նահատակվել_է_րիտասարդ_պաղեստինուհի
Պաղեստինյան աղբյուրները հայտնում են Հորդանան գետի արևմտյան ափի Բեթղեհեմ քաղաքում երիտասարդ պաղեստինուհու նահատակության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 10, 2022 14:43 Asia/Tehran
  • Հորդանան գետի Արևմտյան ափին նահատակվել է րիտասարդ պաղեստինուհի

Պաղեստինյան աղբյուրները հայտնում են Հորդանան գետի արևմտյան ափի Բեթղեհեմ քաղաքում երիտասարդ պաղեստինուհու նահատակության մասին:

Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ կիրակի կեսօրին, Բեթղեհեմի արևմուտքում գտնվող Հուսան  շրջանի մուտքի մոտ, սիոնիստ զինվորների կրակոցներից նահատակվել է 35 տարեկան մի երիտասարդ պաղեստինուհի:

Պաղեստինի առողջապահության նախարարությունն այսօր առավոտյան հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ սիոնիստ զինյալների կողմից Թուլքարմ, Ջենին, Արիհա եւ Ալ-Աղվար շրջաններում 11 պաղեստինցի է վիրավորվել։

Զավթիչ սիոնիստական ​​ուժերն այսօր առավոտյան նաև վիրավորել են մի շարք պաղեստինցիների՝ հարձակվելով Ջենին նահանգի Յաբդ քաղաքի վրա։ Ջենինում եւս 20 պաղեստինցի է ձերբակալվել։

Անցյալ հինգշաբթի  Թել Ավիվի կենտրոնում գտնվող Դեզնգով փողոցում տեղի ունեցած մահապարտակական գործողության արդյունքում սպանվեցին երեք  և վիրավորվեցին 11 սիոնիստներ: Այդ հարձակումը խուճապի ալիք բարձրացրեց օկուպացված տարածքներում: