ՀԱՄԱՍ-ը դատապարտել է Արևմտյան ափին սիոնիստների իրականացրած հանցագործությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i169130-ՀԱՄԱՍ_ը_դատապարտել_է_Արևմտյան_ափին_սիոնիստների_իրականացրած_հանցագործությունը
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը դատապարտել է Արևմտյան ափին Երուսաղեմը բռնազավթած ռեժիմի զինվորների կողմից պաղեստինցի երիտասարդ կնոջ սպանությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 11, 2022 02:54 Asia/Tehran
  • ՀԱՄԱՍ-ը դատապարտել է Արևմտյան ափին սիոնիստների իրականացրած հանցագործությունը

ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը դատապարտել է Արևմտյան ափին Երուսաղեմը բռնազավթած ռեժիմի զինվորների կողմից պաղեստինցի երիտասարդ կնոջ սպանությունը:

Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ կիրակի օրը,  Բեթղեհեմի Հուսան թաղամասում սիոնիստ զօինվորները  կրակելով սպանել են 35 -ամյա մի կնոջ:

ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Հազեմ Ղասեմը հայտարարել է, որ այս  ոճրագործությունը  Պաղեստինի ժողովրդի նկատմամբ օկուպանտ Սիոնիստական ​​ռեժիմի ահաբեկչական վերաբերմունքի իրական դրսևորումն է: 

Նա հավելել է,  որ նման հանցագործություններն իրականացվում են միջազգային իրավունքի բացահայտ խախտումները կանխելու միջազգային համակարգի անկարողության պատճառով:

Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժման ավագ անդամ Թարիք Իզ ադ-Դինը նույնպես հայտարարել է, որ ռեժիմն ապրում է իր կյանքի վերջին օրերը և որ այն չի կարող դիմակայել Դիմադրության գործողություններին, քանի որ ունի թույլ հիմքեր: