Պաղեստինում բռնի կալանավորել են մի երեխայի և սպանել մի ուրիշ պաղեստինցու
https://parstoday.ir/hy/news/west_asia-i169138-Պաղեստինում_բռնի_կալանավորել_են_մի_երեխայի_և_սպանել_մի_ուրիշ_պաղեստինցու
Լրատվական աղբյուրները ցուցադրել են սիոնիստ զինվորի կողմից 12-ամյա պաղեստինցի երեխայի ձերբակալությունը։
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Ապրիլ 11, 2022 07:20 Asia/Tehran

Լրատվական աղբյուրները ցուցադրել են սիոնիստ զինվորի կողմից 12-ամյա պաղեստինցի երեխայի ձերբակալությունը։

Սիոնիստ զինյալները միայն անցած օրվա ընթացքում սպանել են երեք պաղեստինցու, այդ թվում՝ մի երիտասարդ կնոջ։

Երկուշաբթի օրը, համաձայն Palestine Today-ի զեկույցի, Սիոնիստական ​​ռեժիմի ոստիկանական ուժերի կողմից 12-ամյա երեխայի ձերբակալության ժամանակ սիոնիստ սպան նստում է երեխայի կրծքին ու փորձում զսպել նրան։

Հաղորդագրության համաձայն՝ ոստիկանի արարքն ուղեկցվել է ականատեսների արձագանքով, և դեպքի վայրում ներկա մարդիկ խնդրել են սիոնիստ սպային դադարեցնել բռնությունն այս երեխայի նկատմամբ։

Այլ լուրի համաձայն, Պաղեստինի բժշկական աղբյուրները հայտարարել են, որ վիրավոր պաղեստինցի երիտասարդներից մեկը նահատակվեց երեկ (կիրակի) տեղի ունեցած բախումների ընթացքիում ստացած վնասվածքների ծանրության պատճառով։

Սիոնիստ զինյալները երկուշաբթի օրը հարձակվել են նաև Հորդանան գետի Արևմտյան ափի 9 պաղեստինյան շրջանների վրա՝ ձերբակալելով ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից Շեյխ Իսմայիլ ալ Նաթահին:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio