Սիոնիստական ​​ռեժիմն Արևմտյան ափի հյուսիսում 40 կիլոմետրանոց պատ է կառուցում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i169210-Սիոնիստական_ռեժիմն_Արևմտյան_ափի_հյուսիսում_40_կիլոմետրանոց_պատ_է_կառուցում
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի գրասենյակը հայտարարել է, որ նախարարների կաբինետը համաձայնություն է տվել Հորդանան գետից հյուսիս-արևմուտք 40 կմ երկարությամբ պարիսպի կառուցման ծրագրին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 12, 2022 02:44 Asia/Tehran
  • Սիոնիստական ​​ռեժիմն Արևմտյան ափի հյուսիսում 40 կիլոմետրանոց պատ է կառուցում

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի գրասենյակը հայտարարել է, որ նախարարների կաբինետը համաձայնություն է տվել Հորդանան գետից հյուսիս-արևմուտք 40 կմ երկարությամբ պարիսպի կառուցման ծրագրին։

Վերջին օրերին Թել Ավիվում պաղեստինցիների կողմից իրականացվող գործողությունները խուճապ ու անհանգստություն են  առաջացրել սիոնիստ պաշտոնյաների և ավանաբնակների շրջանում: Սիոնիստների կողմից պաղեստինցիների դեմ ուղղված գործողությունների թիվը նույնպես աճել է:

«Ալ Նաշրա» լրատվական գործակալությունը երկուշաբթի օրը հաղորդել է, որ Սիոնիստական ​​ռեժիմն այս որոշումը կայացրել է վերջին շաբաթներին պաղեստինցիների իրականացրած մեծ թվով մահապարտական գործողություններից վախի պատճառով:

ՀԱՄԱՍ-ի խոսնակ Աբդուլ Լաթիֆ ալ-Ղանուն երկուշաբթի օրը հայտարարել է, որ սիոնիստական ​​բանակը պարտվել է Պաղեստինի ժողովրդի դիմադրությանը և քաջությանը և պատ կառուցելը, հող բռնագրավելն ու պաղեստինցիներին տնտեսական շրջափակման ենթարկելը չի ապահովի ռեժիմի անվտանգությունը: