Սիոնիստական ռեժիմն Արևմտյան ափի հյուսիսում 40 կիլոմետրանոց պատ է կառուցում
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի գրասենյակը հայտարարել է, որ նախարարների կաբինետը համաձայնություն է տվել Հորդանան գետից հյուսիս-արևմուտք 40 կմ երկարությամբ պարիսպի կառուցման ծրագրին։
Վերջին օրերին Թել Ավիվում պաղեստինցիների կողմից իրականացվող գործողությունները խուճապ ու անհանգստություն են առաջացրել սիոնիստ պաշտոնյաների և ավանաբնակների շրջանում: Սիոնիստների կողմից պաղեստինցիների դեմ ուղղված գործողությունների թիվը նույնպես աճել է:
«Ալ Նաշրա» լրատվական գործակալությունը երկուշաբթի օրը հաղորդել է, որ Սիոնիստական ռեժիմն այս որոշումը կայացրել է վերջին շաբաթներին պաղեստինցիների իրականացրած մեծ թվով մահապարտական գործողություններից վախի պատճառով:
ՀԱՄԱՍ-ի խոսնակ Աբդուլ Լաթիֆ ալ-Ղանուն երկուշաբթի օրը հայտարարել է, որ սիոնիստական բանակը պարտվել է Պաղեստինի ժողովրդի դիմադրությանը և քաջությանը և պատ կառուցելը, հող բռնագրավելն ու պաղեստինցիներին տնտեսական շրջափակման ենթարկելը չի ապահովի ռեժիմի անվտանգությունը: