Քաբուլում Իրանի դեսպանատան մոտ հավաքված ցուցարարները վանկարկել են «Ո՛չ խռովարարներին»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i169308-Քաբուլում_Իրանի_դեսպանատան_մոտ_հավաքված_ցուցարարները_վանկարկել_են_Ո_չ_խռովարարներին
Քաբուլում Իրանի դեսպանատան մոտ հավաքված ցուցարարները վանկարկել են «Մենք եղբայրներ ենք: Ո՛չ խռովարարներին»:
(last modified 2026-05-10T14:28:54+00:00 )
Ապրիլ 13, 2022 06:59 Asia/Tehran

Քաբուլում Իրանի դեսպանատան մոտ հավաքված ցուցարարները վանկարկել են «Մենք եղբայրներ ենք: Ո՛չ խռովարարներին»:

Իրան-Աֆղանստան հարաբերությունները խաթարել ցանկացողների մի խումբ, սոցիալական ցանցերում  պառակտիչ հոսանքների հրահրմամբ, երկուշաբթի օրը հավաքվել են Քաբուլում ԻԻՀ-ի դեսպանատան և Հերաթում Իրանի գլխավոր հյուպատոսության դիմաց և քարեր նետել շինությունների վրա։

 

Այսօր առավոտյան, Աֆղանստանի մի շարք կուսակցությունների և ՀԿ-ների կողմից Քաբուլում կազմակերպվել է բողոքի ցույց, որի մասնակիցները կրել են ծաղիկներ՝ ի նշան Աֆղանստանի ու Իրանի ժողովուրդների բարեկամության:

 

Քաբուլում Իրանի դեսպանատան մոտ կայացած ակցիայի մասնակիցները IranPress-ին տված հարցազրույցում նշել են երկու ժողովուրդների թշնամիների սադրանքների նկատմամբ զգոն լինելու  անհրաժեշտությունը:

Թալիբների կառավարության տեղեկատվության և մշակույթի բաժնի ղեկավար Նաիմ ալ-Հակ Հաքքանին հայտարարել է, որ Հերաթում Իրանի հյուպատոսության դեմ հարձակումը եղել է «ինքնաբուխ» գործողություն: