Քաբուլում Իրանի դեսպանատան մոտ հավաքված ցուցարարները վանկարկել են «Ո՛չ խռովարարներին»
Քաբուլում Իրանի դեսպանատան մոտ հավաքված ցուցարարները վանկարկել են «Մենք եղբայրներ ենք: Ո՛չ խռովարարներին»:
Իրան-Աֆղանստան հարաբերությունները խաթարել ցանկացողների մի խումբ, սոցիալական ցանցերում պառակտիչ հոսանքների հրահրմամբ, երկուշաբթի օրը հավաքվել են Քաբուլում ԻԻՀ-ի դեսպանատան և Հերաթում Իրանի գլխավոր հյուպատոսության դիմաց և քարեր նետել շինությունների վրա։
Այսօր առավոտյան, Աֆղանստանի մի շարք կուսակցությունների և ՀԿ-ների կողմից Քաբուլում կազմակերպվել է բողոքի ցույց, որի մասնակիցները կրել են ծաղիկներ՝ ի նշան Աֆղանստանի ու Իրանի ժողովուրդների բարեկամության:
Քաբուլում Իրանի դեսպանատան մոտ կայացած ակցիայի մասնակիցները IranPress-ին տված հարցազրույցում նշել են երկու ժողովուրդների թշնամիների սադրանքների նկատմամբ զգոն լինելու անհրաժեշտությունը:
Թալիբների կառավարության տեղեկատվության և մշակույթի բաժնի ղեկավար Նաիմ ալ-Հակ Հաքքանին հայտարարել է, որ Հերաթում Իրանի հյուպատոսության դեմ հարձակումը եղել է «ինքնաբուխ» գործողություն: