Աֆղանցիները ծաղիկներ են նվիրել Քաբուլում Իրանի դեսպանատան աշխատակիցներին
Քաբուլի մի խումբ բնակիչներ, հավաքվելով Իրանի դեսպանատան դիմաց, ծաղիկներ են նվիրել դեսպանատան աշխատակիցներին և Իրանի ու Աֆղանստանի ժողովուրդներին կոչ արել զգոն լինել թշնամիների սադրանքների նկատմամբ:
Չորեքշաբթի առավոտյան Քաբուլում Իրանի դեսպանատան դիմաց հավաքված աֆղանցիները դատապարտել են այդ երկրում ԻԻՀ դիվանագիտական կառույցների դեմ իրականացված հարձակումները և դեսպանատան աշխատակիցներին ծաղիկներ նվիրելուց հետո, կարդացել են հայտարարություն, որում երկու ժողովուրդներին կոչ են արել զգոն լինել թշնամիների սադրանքների նկատմամբ:
Հայտարարության մեջ ասված է. «Եթե երեկ մի խումբ խռովարարներ քարեր են նետել Հերաթում Իրանի հյուպատոսության ուղղությամբ, այսօր, ներկայացնելով Աֆղանստանի ժողովրդին, մենք բացում ենք Իրանի դեսպանատան դուռն ի նշան եղբայրության և բարեկամության»:
Հերաթի մի խումբ գործարարներ և հայտնի անձինք նույնպես այցելել են քաղաքում Իրանի հյուպատոսություն և դատապարտելով կառույցի վրա իրականացված հարձակումը, գնահատել են Աֆղանստանին ցուցաբերած Իրանի աջակցությունը: