Աֆղանցիները ծաղիկներ են նվիրել Քաբուլում Իրանի դեսպանատան աշխատակիցներին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i169420-Աֆղանցիները_ծաղիկներ_են_նվիրել_Քաբուլում_Իրանի_դեսպանատան_աշխատակիցներին
Քաբուլի մի խումբ բնակիչներ, հավաքվելով Իրանի դեսպանատան դիմաց, ծաղիկներ են նվիրել դեսպանատան աշխատակիցներին և Իրանի ու Աֆղանստանի ժողովուրդներին կոչ արել զգոն լինել թշնամիների սադրանքների նկատմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 14, 2022 02:38 Asia/Tehran

Քաբուլի մի խումբ բնակիչներ, հավաքվելով Իրանի դեսպանատան դիմաց, ծաղիկներ են նվիրել դեսպանատան աշխատակիցներին և Իրանի ու Աֆղանստանի ժողովուրդներին կոչ արել զգոն լինել թշնամիների սադրանքների նկատմամբ:

Չորեքշաբթի առավոտյան Քաբուլում Իրանի դեսպանատան դիմաց հավաքված աֆղանցիները դատապարտել են այդ երկրում ԻԻՀ դիվանագիտական կառույցների դեմ իրականացված հարձակումները  և դեսպանատան աշխատակիցներին ծաղիկներ նվիրելուց հետո, կարդացել են հայտարարություն, որում երկու ժողովուրդներին կոչ են արել զգոն լինել թշնամիների սադրանքների նկատմամբ:

Հայտարարության մեջ ասված է. «Եթե երեկ մի խումբ խռովարարներ քարեր են նետել Հերաթում Իրանի հյուպատոսության ուղղությամբ, այսօր, ներկայացնելով Աֆղանստանի ժողովրդին, մենք բացում ենք Իրանի դեսպանատան դուռն ի նշան եղբայրության և բարեկամության»:

Հերաթի մի խումբ գործարարներ և հայտնի անձինք նույնպես այցելել են քաղաքում Իրանի հյուպատոսություն և դատապարտելով կառույցի վրա իրականացված հարձակումը, գնահատել են Աֆղանստանին ցուցաբերած Իրանի աջակցությունը: