Հերցոգ. Պաղեստինյան վերջին գործողությունների ալիքը շատ ցավալի է
Սիոնիստական ռեժիմի նախագահն, անդրադառնալով գրավյալ տարածքներում դիմադրության գործողություններին, խոստովանել է, որ պաղեստինյան գործողությունների վերջին ալիքը շատ ցավալի էր։
Հինգշաբթի օրն Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը խոսել է օկուպացված տարածքներում Դիմադրության վերջին գործողությունների մասին։
Հերցոգը վտանգավոր է որակել պաղեստինյան գործողությունները, որոնց հետևանքով մինչ այժմ 14 սիոնիստ է սպանվել։
Սիոնիստ պաշտոնյան, իր խոսքում որը ցույց է տալիս Թել Ավիվի վախը պաղեստինցիներից, ասել է.«Մենք և պաղեստինցիները պետք է ճանապարհ գտնենք միմյանց հետ խոսելու համար»:
Պաղեստինյան դիմադրության խմբերը բազմիցս հայտարարել են, որ Երուսաղեմն օկուպացրած ռեժիմի դեմ պայքարը բացահայտ է և համապարփակ, և որ Իսրայելի ճնշող և հանցագործ մեքենան չի կարող խաթարել Պաղեստինի ժողովրդի վճռականությունը: