Նաբլուսում նահատակվել է երրորդ պաղեստինցի երիտասարդը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i169504-Նաբլուսում_նահատակվել_է_երրորդ_պաղեստինցի_երիտասարդը
Պաղեստինյան ինքնավարության ԱՆ-ն հայտարարել է, որ Արևմտյան ափին, Նաբլուսում, նահատակվել է ևս մեկ պաղեստիօնցի երիտասարդ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 15, 2022 02:41 Asia/Tehran

Պաղեստինյան ինքնավարության ԱՆ-ն հայտարարել է, որ Արևմտյան ափին, Նաբլուսում, նահատակվել է ևս մեկ պաղեստիօնցի երիտասարդ:

Ռամազան սրբազան ամսվա մեկնարկին զուգահեռ, Արմտյան ափի քաղաքներում, հատկապես՝ Ջենինում, ավելացել են սիոնիստների կողմից պաղեստինցիների նկատմամբ իրականացվող բռնություններն ու հարձակումները: Այս հարձակումների ժամանակ զոհվել կամ վիրավորվել է մի քանի  պաղեստինցի:

Հինգշաբթի օրը Պաղեստինյան ինքնավարության առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Ֆավազ Համայլը, որը մի քանի որ առաջ սիոնիստների հետ բախման ժամանակ հրազենային վիրավորում էր ստացել, նահատակվել է:

Պաղեստինցի երիտասարդների նահատակության կապակցությամբ, Ռամալլահ և Ալբիրե նահանգներում հայտարարվել է հանրային սուգ և դատապարտվել են սիոնիստների գործողությունները:  Այս շրջաններում հայտարարվել  է նաև համատարած գործադուլների մասին: