Պահապանների կորպուսը դատապարտել է Ալ Աղսա մզկիթում սիոնիստների իրականացրած հանցագործությունը
ԻՀՊԿ-ն տարածել է հայտարարություն, որում, նշելով, որ պաղեստինյան նոր ինթիֆադան և պաղեստինցի երիտասարդների էպիկական ու խիզախ ներկայությունը դիմադրության ու պայքարի դաշտում, մղձավանջ է սիոնիստների ու նրանց տարածաշրջանային ու արտաքին աջակիցների համար։
Ուրբաթ օրը սիոնիստ զինվորները հարձակվել են Ալ Աղսա մզկիթի բակում գտնվող պաղեստինցիների վրա, ինչի հետևանքով կա 150 վիրավոր: Եվս 400 պաղեստինցի ձերբակալվել է:

Պահապանների կորպուսը հայտարարել է. «Ալ Աղսա մզկիթում սիոնիստների իրականացրած հանցագործությունը, որը տեղի ունեցավ պաղեստինցիների վերջին հակասիոնիստական գործողություններից հետո, վկայում է նոր ինթիֆադայի ու պաղեստինցի երիտասարդների խորացող պայքարի նկատմամբ նրանց վախի մասին»:
Կորպուսի հայտարարության մեջ նաև ասված է. «Անկասկած, այս հանցագործության հետևանքները կրելու են ինչպես այն իսլամական երկրները, որոնք լռում են դրա դիմաց, այնպես էլ միջազգային հարթակներում մարդու իրավունքների պաշտպանները»: