Հրաձգություն Արևմտյան ափին սիոնիստական ուժերին պատկանող անցակետում
Պաղեստինի Դիմադրության ուժերը կրակել են Արևմտյան ափին գտնվող անցակետի ուղղությամբ:
Ուրբաթ օրն Ալ-Աղսա մզկիթում աղոթող հավատացյալների վրա իսրայելցի զինվորների հարձակման հետևանքով, վիրավորվել է ավելի քան 224 հավատացյալ, որոնց մի մասի վիճակը ծայրահեղ ծանր է:
Հարձակումներից հետո, նույն օրը երեկոյան, անհայտ անձինք կրակ են բացել Արևմտյան ափի Ալ-Արաբ ճամբարի մուտքի մոտ գտնվող անցակետի վրա:
Պաղեստինյան աղբյուրների համաձայն՝ սիոնիստները փակել են ճամբարի մուտքը և զոհերի մասին որևէ հայտարարություն չեն արել։ Հեբրոն քաղաքից հյուսիս գտնվող Ալ Արաբ ճամբարում նույնպես երեկ բախումներ են գրանցվել սիոնիստ զինվորների և պաղեստինցի երիտասարդների միջև:
Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժումը նախօրեին կոչ է պաղեստինցիներին, հաշվի առնելով «Ալ Արաբ» ճամբարում տեղի ունեցող իրադարձությունները, պատրաստ լինել դիմակայելու Սիոնիստական ռեժիմի ագրեսիային: