Սիոնիստական զորքերը նահանջել են Ալ-Աղսա մզկիթից
Ալ-Աղսա մզկիթի վրա հարձակվելուց և մի խումբ պաղեստինցիների վիրավորելուց հետո, նահանջել են մզկիթից։
Պաղեստինցիների և սիոնիստական զինվորների միջև բախումները շարունակվում են օկուպացված Ղոդսում և Ալ-Աղսա մզկիթում, ինչի հետևանքով տասնյակ պաղեստինցիներ նահատակվել և վիրավորվել են:
Ալ-Աղսա մզկիթի տնօրեն շեյխ Օմար Ալ-Քավսանին Ալ-Մայադին ցանցին ասել է.«Պաղեստինցի երիտասարդները Ալ-Աղսա մզկիթում շարունակում են դիմակայել սիոնիստ օկուպանտներին»:
Ալ-Քավսանին հավելել է.«Օկուպանտները ստիպել են պաղեստինցիներին լքել մզկիթը, իսկ պահակները ներկա են Ալ-Աղսա մզկիթի բակում»:
Պաղեստինյան աղբյուրների հաղորդման համաձայն՝ այսօր 762 սիոնիստներ հարձակվել են Ալ-Աղսա մզկիթի վրա, ինչի հետևանքով 20 պաղեստինցի է վիրավորվել։
Ալ-Ջազիրա ցանցը հաղորդել է, որ սիոնիստական օկուպանտ ուժերը պաղեստինցիների դիմադրության պատճառով նահանջել են Ալ-Աղսա մզկիթի բակից։