Սիոնիստական ​​զորքերը նահանջել են Ալ-Աղսա մզկիթից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i170030-Սիոնիստական_զորքերը_նահանջել_են_Ալ_Աղսա_մզկիթից
Ալ-Աղսա մզկիթի վրա հարձակվելուց և մի խումբ պաղեստինցիների վիրավորելուց հետո, նահանջել են մզկիթից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2022 13:03 Asia/Tehran
  • Սիոնիստական ​​զորքերը նահանջել են Ալ-Աղսա մզկիթից

Ալ-Աղսա մզկիթի վրա հարձակվելուց և մի խումբ պաղեստինցիների վիրավորելուց հետո, նահանջել են մզկիթից։

Պաղեստինցիների և սիոնիստական զինվորների միջև բախումները շարունակվում են օկուպացված  Ղոդսում և Ալ-Աղսա մզկիթում, ինչի հետևանքով տասնյակ պաղեստինցիներ նահատակվել և վիրավորվել են:

Ալ-Աղսա մզկիթի տնօրեն շեյխ Օմար Ալ-Քավսանին Ալ-Մայադին ցանցին ասել է.«Պաղեստինցի երիտասարդները Ալ-Աղսա մզկիթում շարունակում են դիմակայել սիոնիստ օկուպանտներին»:

Ալ-Քավսանին հավելել է.«Օկուպանտները ստիպել են պաղեստինցիներին լքել մզկիթը, իսկ պահակները  ներկա են Ալ-Աղսա մզկիթի բակում»:

Պաղեստինյան աղբյուրների հաղորդման համաձայն՝ այսօր 762 սիոնիստներ հարձակվել են Ալ-Աղսա մզկիթի վրա, ինչի հետևանքով 20 պաղեստինցի է վիրավորվել։

Ալ-Ջազիրա ցանցը հաղորդել է, որ սիոնիստական օկուպանտ ուժերը պաղեստինցիների դիմադրության պատճառով նահանջել են Ալ-Աղսա մզկիթի բակից։