Բախումներ են տեղի ունեցել Թուրքիայի քրդաբնակ տարածքներում
Շըրնաքում արդեն 12 ժամից ավել է, ինչ մարտեր են ընթանում քուրդ զինյալների և թուրքական անվտանգության ուժերի միջև: Երկու կողմից, ինչպես նաև խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ:
Մարդին նահանհի Նուսայբին քաղաքում, որտեղ արդեն 62 օր է ինչ պարետային ժամ էր, հայտարարվել է ռազմական դրություն:
Մարդինի Յենիշեհիր թաղամասը ամբողջությամբ հավասարվել է գետնին, թաղամասը մոտ մեկ ժամ առաջ ենթարկվեց օդային հարձակման:
Ստամբուլի Գեզի թաղամասում Թուրքիայի խորհրդարանի քուրդ պատգամավորներն այս պահին անցկացնում են բողոքի ցույց ի պաշտպանություն ազգային փոքրամասնությունների իրավունքների ու ազատ խոսքի արտահայտման :
Կարսում կարսի նահանգապետը հրավիրել է արտակարգ խորհրդակցություն, քննարկվում է Կարսում պարետային ժամ մտցնելու հարցը:
operativ.am
15/5/2016