Ջենինում նահատակվել է պաղեստինցի մի երիտասարդ
Լրատվական աղբյուրները հայտնում են, որ Ջենին քաղաքում սիոնիստ զինյալների կրակոցից սպանվել է մի պաղեստինցիերիտասարդ։
«Պաղեստին Ալ-Յոմ»-ի հաղորդմամբ, Ջենինi հարավ-արևմուտքում գտնվող Բարքին գյուղում բնակվող 18-ամյա երիտասարդ Ահմադ Մասադը այսօր առավոտյան նահատակվել է սիոնիստ զինվորականների կրակոցից ։
Պաղեստինյան իրավական կենտրոնների տվյալներով՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում օկուպացված տարածքներում պաղեստինցիների և սիոնիստ զավթիչների միջև տեղի է ունեցել 106 բախում, և երեք հրաձգության դեպք, որոնց հետևանքով երկու պաղեստինցի է զոհվել, ևս 12-ը վիրավորվել են։
Ավելի վաղ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը կոչ էր արել անհապաղ հետաքննություն սկսել Ալ-Աղսա մզկիթում պաղեստինցիների նկատմամբ իսրայելական ոստիկանության բռնությունները։