Սեյեդ Հասան Նասրոլլահ. Անմիջապես պատասխան կտանք Իսրայելի ցանկացած հարձակման
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ընտրությունները չեն խանգարի պատասխանել Իսրայելի ցանկացած հարձակման, հավելելով. «Իսրայելի ցանկացած հարձակում անմիջապես կստանա պատասխան»:
Ղոդսի համաշխարհային օրվա կապխակցությամբ ունեցած ելույթում, Նասրոլլահը հայտատարարել է. «Լիբանանի Դիմադրությունն ունի լիարժեք պատրաստվածություն և սիոնիստ թշնամու ցանկացած հարձակում անմիջապես կստանա պատասխան»:
Նա հավելել է. «Մենք մոռացության չենք մատնի Պաղեստինը: Պաղեստինի հարցը մեր հավատքի ու արժանապատվության մի մասն է»:
Նշելով, որ անհրաժեշտ է ընդդիմանալ Իրսայելի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, Սեյեդ Հասան Նասրոլլահը հավելել է. «Վերջին օրերին մեր տեսած ամենամեծ կեղծավորությունը կայանում է նրանում, որ Պարիսց ծխոցի երկրները կարգավորում են հրաբերություններն Իսրայելի հետ՝ Պաղեստինի ժողովրդին ծառայելու նպատակով»:
Անդրադառնալով Ղոդսի վերաբերյալ ԻԻՀ առաջնորդի ուրբաթ օրվա հայտարարությանը, Նասրոլլահը հավելել է. «Այդ հայտարարությունը վկայում է Պաղեստինին և տարածաշրջանի Դիմադրությանն աջակցելու վճռականության մասին»: