Օկուպացված տարածքներում կայացել է պաղեստինցիների «Վերադարձի երթը»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i171294-Օկուպացված_տարածքներում_կայացել_է_պաղեստինցիների_Վերադարձի_երթը
1948 թվականի օկուպացված տարածքների գյուղերից մեկում, հազարավոր պաղեստինցիներ մասնակցել են Պաղեստինի օկուպացիայի 74-ամյակի բողոքի երթին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 06, 2022 03:58 Asia/Tehran

1948 թվականի օկուպացված տարածքների գյուղերից մեկում, հազարավոր պաղեստինցիներ մասնակցել են Պաղեստինի օկուպացիայի 74-ամյակի բողոքի երթին:

Սիոնիստ ավանաբնակները այլ շրջանների սիոնսիտներին կոչ են արել հինգշաբթի օրը «Սիոնսիտական ռեժիմի անկախության», իսկ իրականում՝ Պաղեստինի օկուպացիայի օրը, գնալ Ալ-Աղսա մզկիթ:

Սիոնիստական ​​ռեժիմն այդ նպատակով նախօրեին բացել է մզկիթի «Բաբ ալ-Մաղարբե» դարպասը, որից հետո սիոնսիտները մուտք են գործել մզկիթ:   Ավելի ուշ, ԶԼՄ-ները հաղորդել են, որ սիոնիստները մզկիթից դուր են եկել՝ հանդիպելով պաղեստինցի հավատացյալների դիմադրությանը:

Շահաբ լրատվական գործակալության հաղորդմամբ, սիոնիստների հետ միաժամանակ, 1948թ օկուպացված շրջաններից Միար գյուղում, հազարավոր պաղեստինցիներ մասնակցել են «Վերադարևձի երթին»:

Ավելի քան մեկ տարի շարունակվող այս երթերի ընթացքում, սիոնիստ զինվորները սպանել են շորջ 200 պաղեստինցու, վիրավորել հազարավոր ուրիշների: