Սիոնիստական ռեժիմի անկարողությունը՝ Ալ-Աադում մահապարտական գործողությունների հեղինակներին ձերբակալելու հարցում
Իսրայելի ոստիկանությունը մինչ այժմ չի կարողացել ձերբակալել Ալ-Աադ քաղաքում պաղեստինցի երիտասարդների մահապարտական գործողության հեղինակներին:
Հինգշաբթի գիշեր, Պաղեստինի դիմադրության գործողության ընթացքում Թել Ավիվից արևելք գտնվող Ալ-Աադ սիոնիստական բնակավայրում սպանվել է երեք սիոնիստ, ևս ինը վիրավորվել են:
Սիոնիստական ռեժիմի լրատվամիջոցներն ուրբաթ օրը հայտնել են, որ ռեժիմի անվտանգության ուժերը շարունակում են Ալ-Աադ քաղաքում մահապարտական գործողությունների հեղինակներին ձերբակալելու գործողությունը, եւ մինչ այժմ նրանք տեղեկություն չունեն նրանց փախուստի կամ քաղաքում մնալու մասին:
Իսրայելական ռեժիմի լրատվամիջոցները հավելել են, որ պաղեստինցի երկու երիտասարդներին ձերբակալելու համար երկաթե ճաղերով շրջափակված է Ալ-Աադ քաղաքն ու շրջակա տարածքները, իսկ ոստիկանությունը քաղաքում և շրջակայքում անցակետեր է տեղադրել:
Հաղորդման համաձայն, իսրայելական ուժերը մտահոգված են, որ գործողության հեղինակները հնարավոր է փախչել են Հորդանան գետի արեւմտյան ափ, և այդ դեպքում նրանց ձերբակալությունը դժվար է լինելու: