ՀԱՄԱՍ. Դիմադրության որևէ առաջնորդի սպանվելու դեպքում, ռմբակոծելու ենք Թել Ավիվը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i171426-ՀԱՄԱՍ._Դիմադրության_որևէ_առաջնորդի_սպանվելու_դեպքում_ռմբակոծելու_ենք_Թել_Ավիվը
Պաղեստինի իսլամական դիմադրության շարժումը (ՀԱՄԱՍ) Սիոնիստական ​​ռեժիմին ուղղված ուղերձում նախազգուշացրել է, որ եթե վերջինս կատարի իր սպառնալիքները, ապա Դիմադրության հրթիռները կհարվածեն Թել Ավիվին և շրջակայքին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 07, 2022 14:52 Asia/Tehran
  • ՀԱՄԱՍ. Դիմադրության որևէ առաջնորդի սպանվելու դեպքում, ռմբակոծելու ենք Թել Ավիվը

Պաղեստինի իսլամական դիմադրության շարժումը (ՀԱՄԱՍ) Սիոնիստական ​​ռեժիմին ուղղված ուղերձում նախազգուշացրել է, որ եթե վերջինս կատարի իր սպառնալիքները, ապա Դիմադրության հրթիռները կհարվածեն Թել Ավիվին և շրջակայքին:

Ուրբաթ օրը, Սիոնիստական ռեժիմի որոշ նախկին պաշտոնյաներ և  լրագրողներ  բացահայտորեն կոչ արել սպանել ՀԱՄԱՍ-ի առաջնորդին: Նրանք «Ալ-Սենվար»-ին մեղադրել են Թել Ավիվից արևելք գտնվող Ալ-Աադ քաղաքում դիմադրության գործողության մեջ: Գործողությունը տեղի է ունեցել հինգշաբթի գիշեր, որի հետևանքով զոհվել է երեք ավանաբնակ,  և մի քանի ուրիշներ վիրավորվել են։

 Al-Mayadin ցանցի հաղորդմամբ, ՀԱՄԱՍ-ը կոչ է արել Եգիպտոսի կառավարությանը, որպես միջնորդ՝ այս շարժման նախազգուշական ուղերձը փոխանցել Սիոնիստական ռեժիմի ղեկավարներին։

Հաղորդման համաձայն, ՀԱՄԱՍ շարժումը կոչ է արել Սիոնիստական ​​ռեժիմին դադարեցնել հարձակումը Ալ-Աղսա մզկիթի վրա, որպեսզի իրավիճակը վերադարձնել 2000 թվականից առաջ պայմաններին: