Սիոնիստական ​​ռեժիմը կանխել է Շիրին Աբու Աղլեյի գործի հետաքննությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i172560-Սիոնիստական_ռեժիմը_կանխել_է_Շիրին_Աբու_Աղլեյի_գործի_հետաքննությունը
Պաղեստինյան նահատակ լրագրող Շիրին Աբու Աղլեյի գործով քրեական հետաքննություն սկսելու Սիոնիստական ​​ռեժիմի մերժման մասին հայտարարությունից հետո, Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ ​​ռեժիմը ցանկանում է փակել գործը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 20, 2022 13:29 Asia/Tehran

Պաղեստինյան նահատակ լրագրող Շիրին Աբու Աղլեյի գործով քրեական հետաքննություն սկսելու Սիոնիստական ​​ռեժիմի մերժման մասին հայտարարությունից հետո, Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ ​​ռեժիմը ցանկանում է փակել գործը:

«Ալ Ջազիրա» օրաթերթը հինգշաբթի օրը, մեջբերելով Պաղեստինի ԱԳՆ հայտարարությունը, գրել է. «Սիոնիստական ​​ռեժիմի բանակը  ջանքեր է գործադրում Շիրին Աբու Աղլեյի սպանության գործը փակելու և կեղծ պատրվակներով պատասխանատվությունից խուսափելու համար»։

Եբրայերեն Հաարեց թերթը նույնպես բացահայտել է, որ Իսրայելի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը մտադիր չէ հետաքննություն սկսել Շիրին Աբու Աղլեյի սպանության առնչությամբ, քանի որ կասկած չկա, որ բանակի ուժերն են կատարել այդ հանցագործությունը:

Սիոնիստական ​​հրատարակչության համաձայն՝ իսրայելական բանակը կարծում է, որ իր ուժերի հարցաքննությունը տարաձայնություններ կառաջացնի  բանակում և հասարակության շրջանում։

Միևնույն ժամանակ, բազմաթիվ երկրներ, հաստատություններ և միջազգային կազմակերպություններ, իարձագանքելով Աբու Աղլեյի սպանությանը և դատապարտելով սիոնիստների ոճրագործությունը, պահանջել են, որ Սիոնիստական ​​ռեժիմին պատասխանատվության ենթարկել այս ոճրագործության համար և հետաքննություն անցկացնել սպանության գործով:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio