Սիոնիստների հարձակման հետևանքով 40 պաղեստինցի է վիրավորվել
Օկուպացված Երուսաղեմում պաղեստինցիների և սիոնիստ օկուպանտների միջև բախումների հետևանքով կա 40 վիրավոր:
Պաղեստինյան Կարմիր մահիկը հաստատել է, որ 15 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է Palestine Today լրատվական կայքը։
Պաղեստինյան աղբյուրները հայտնել են, որ պաղեստինցիների ու սիոնիստ զինյալների բախումը տեղի է ունեցել Հորդանան գետի արևմտյան ափի Նաբլուսից հարավ գտնվող Հաուարա անցակետում:
Բախումների հետևանքով վիրավորների կամ սպանվածների մասին այլ մանրամասներ չեն հաղորդվել։
Կիրակի օրը բախումներ են տեղի ունեցել Հորդանան գետի Արևմտյան ափի շատ շրջաններում: Տուբայի, Ջենինի և Թուլկարմի փողոցներում հավաքված ցուցարարները ծածանել են պաղեստինյան դրոշներ և պաստառներ, դատապարտելով Ալ-Աղսա մզկիթի վրա ավանաբնակների հարձակումը և «դրոշի երթի» անցկացումը: Ցուցարարները հայտարարել են, որ շարունակելու են դիմադրությունը՝ մինչև օկուպանտների պարտությունը և Պաղեստինի հողի ազատագրումը։
Կիրակի երեկոյան մի խումբ սիոնիստ ավանաբնակներ մասնակցել են օկուպացված Երուսաղեմում անցկացված «դրոշի երթին»։