Սիոնիստների հարձակման հետևանքով 40 պաղեստինցի է վիրավորվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i173394-Սիոնիստների_հարձակման_հետևանքով_40_պաղեստինցի_է_վիրավորվել
Օկուպացված Երուսաղեմում պաղեստինցիների և սիոնիստ օկուպանտների միջև բախումների հետևանքով կա 40 վիրավոր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 30, 2022 04:07 Asia/Tehran

Օկուպացված Երուսաղեմում պաղեստինցիների և սիոնիստ օկուպանտների միջև բախումների հետևանքով կա 40 վիրավոր:

Պաղեստինյան Կարմիր մահիկը հաստատել է, որ 15 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է Palestine Today լրատվական կայքը։

Պաղեստինյան աղբյուրները հայտնել են, որ պաղեստինցիների  ու սիոնիստ զինյալների բախումը տեղի է ունեցել Հորդանան գետի արևմտյան ափի Նաբլուսից հարավ գտնվող Հաուարա անցակետում:

Բախումների հետևանքով վիրավորների կամ սպանվածների մասին այլ մանրամասներ չեն հաղորդվել։

Կիրակի օրը բախումներ են տեղի ունեցել Հորդանան գետի Արևմտյան ափի շատ շրջաններում: Տուբայի, Ջենինի և Թուլկարմի փողոցներում հավաքված ցուցարարները ծածանել են պաղեստինյան դրոշներ և պաստառներ,  դատապարտելով Ալ-Աղսա մզկիթի վրա ավանաբնակների հարձակումը և «դրոշի երթի» անցկացումը: Ցուցարարները հայտարարել են, որ շարունակելու են դիմադրությունը՝ մինչև օկուպանտների պարտությունը և Պաղեստինի հողի ազատագրումը։

Կիրակի երեկոյան մի խումբ սիոնիստ ավանաբնակներ մասնակցել են օկուպացված Երուսաղեմում անցկացված «դրոշի երթին»։