Պաղեստինցիների միասնությունն ընդդեմ Սիոնիստական ռեժիմի. Դիմադրության ճակատի հաղթանակն անխուսափելի է
Պաղեստինյան Ինթիֆադայի աջակցության միջազգային համաժողովի գլխավոր քարտուղարն ասել է. «Սիոնիստական ռեժիմի դեմ պաղեստինցիների միասնությունը կհանգեցնի Դիմադրության ճակատի վճռական հաղթանակին»։
Կիրակի օրը, Սեյեդ Մոջթաբա Աբթահին Թեհրանում Իմամ Խոմեյնիի մահվան 33-րդ տարելիցի միջոցառմանը մասնակցության շրջանակում, հանդիպել է Լիբանանում տեղակայված պաղեստինյան դիմադրության խմբավորումների 25 առաջնորդների, ինչպես նաև Պաղեստինի դիմադրության Հեզբոլլահի ներկայացուցիչների հետ: Նա ն՛ել է. «Բոլոր պաղեստինցիները պետք է համախմբվեն ընդդեմ Սիոնիստական ռեժիմի և միասնական որոշում կայացնեն, որի արդյունքը կլինի դիմադրության ճակատի վճռական հաղթանակը սիոնիստ թշնամու դեմ»։
Համեմատելով Լիբանանի և Պաղեստինի դիմադրության հաղթանակները իսլամական հեղափոխությունից առաջ և իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, Աբթահին հավելել է. «Իմամ Խոմեյնիի գլխավորությամբ Իսլամական հեղափոխության հաղթանակով սիոնիստական թշնամու դեմ դիմադրության շարժումն ամբողջությամբ փոխվեց, և դիմադրությունը վերջին տարիներին մեծ հաղթանակների հասավ»։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio