Հանիե. Իսրայելի համար տարբերություն չկա մուսուլմանների և քրիստոնյաների միջև
Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) քաղաքական բյուրոյի ղեկավարը հայտարարել է, որ Պաղեստինում իրականացրած հանցագործություններում, Սիոնիստական ռեժիմը տարբերություն չի դնում մուսուլմանների և քրիստոնյաների միջև:
ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն, Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ Բեյրութի նախագահական պալատում տեղի ունեցած հանդիպումից հետո, ասել է. «Հանդիպմանը մենք ընդգծեցինք, որ դեմ ենք այլընտրանքային հայրենիքին կամ պաղեստինցիների բռնի տեղահանմանը»։
ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավարը համերաշխություն է հայտնել Լիբանանի հետ, և նշելով, որ դեմ է այդ երկրի ծովային հարստության կողոպուտին, հավելել է. «Լիբանանին մաղթում եմ ավելի շատ անվտանգություն, կայունություն և միասնություն»։
Իսմայիլ Հանիեն այս հայտարարությունն արել է հինգշաբթի օրը Բեյրութում Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահի հետ հանդիպման ժամանակ:
Իսմայիլ Հանիեն և Սեյեդ Հասան Նասրոլլահը քննարկել են տարածաշրջանում Դիմադրության դեմ ուղղված սպառնալիքները, Դիմադրության խմբերի և Հեզբոլլահի համագործակցությունը պաղեստինյան հիմնախնդրի պաշտպանության գործում և մի շարք այլ հարցեր։