Նաբլուսում 82 պաղեստինցի է վիրավորվել
Պաղեստինյան աղբյուրները հաղորդել են, որ Հորդանան գետի արևմտյան ափի Նաբլուսի հարավում և արևելքում իսրայելական ուժերի հետ բախումների հետևանքով առնվազն 82 պաղեստինցի է վիրավորվել:
Նաբլուսից հարավ գտնվող Բուրին և Քարյութ գյուղերում և Հորդանան գետի արևելյան ափին գտնվող Բեյթ Դեջան գյուղերում ուրբաթօրյա աղոթքից հետո իսրայելական զորքերի հետ բախումների ընթացքում վիրավորվել են մի խումբ պաղեստինցիներ:
Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերությունը հայտնել է, Բեյթ Դեջան, Բորին և Քարյուտ գյուղերում զինվորների ու ավանաբնակների հետ բախումների ժամանակ, արցունքաբեր գազի կիրառման հետևանքով, վիրավորվել է 82 պաղեստինցի:
ԶԼՄ-ները հաղորդում են, որ բախումները Քարյուտ գյուղում սկսվել են այն ժամանակ, երբ օկուպանտ ուժերը հարձակվել են գյուղում սիոնիստական համալիրների կառուցման դեմ բողոքող պաղեստինցիների խաղաղ ցույցերի ամսնակիցների վրա և արցունքաբեր գազ ու պլաստիկ փամփուշտներ կիրառել։