PKK-ի զինյալները պայթեցրել են թուրք զինվորականների փոխադրամիջոցը. կա 4 զոհ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i17581-pkk_ի_զինյալները_պայթեցրել_են_թուրք_զինվորականների_փոխադրամիջոցը._կա_4_զոհ
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները պայթեցրել են թուրք զինվորականների փոխադրամիջոցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 18, 2016 14:41 Asia/Tehran
  • PKK-ի զինյալները պայթեցրել են թուրք զինվորականների փոխադրամիջոցը. կա 4 զոհ

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները պայթեցրել են թուրք զինվորականների փոխադրամիջոցը:

Միջադեպը գրանցվել երկրի հարավարևելյան հատվածում գտնվող Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում: Քուրդ զինյալներն ինքնաշեն պայթուցիկ են տեղադրել ճանապարհին, որն էլ պայթել է ռազմական փոխադրամիջոցի անցման ժամանակ:

Նախնական տեղեկություններով՝ զոհվել է 4 զինծառայող: Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտնել է Մարդինի նահանգի Նուսայբին շրջանում PKK-ի դեմ պայքարում ևս 1 զինծառայող կորցնելու մասին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում PKK-ի դեմ պայքարում սպանվել էր 8 թուրք զինծառայող, որոնցից 2-ը «Կոբրա» մարտական ուղղաթիռի օդաչուներ էին:

shabat.am

18/5/2016