Ըստ արաբական մամուլի թուրքերը մտել են Սիրիայի հյուսիս
Թուրքիան կիրակի օրը զրահատեխնիկա և ռազմական ուժեր է ուղարկել Սիրիայի Ռաքքա նահանգի հյուսիս։
Ինչպես հայտնում է սիրիական լրատվամիջոցները , թուրքական ռազմական շարասյունը մտել է Այն Իսա շրջան՝ ռազմավարական M4 մայրուղու մոտ, որը կապում է Սիրիայի արևմտյան և արևելյան շրջանները։
Այս ամենը տեղի է ունենում Թուրքիայի հնարավոր ռազմական գործողության համատեքստում Սիրիայի հյուսիում քրդական ուժերի դեմ:
Ականատեսների վկայությամբ՝ թուրքական ուժերը Այն Իսա են տեղափոխել մի քանի զրահամեքենաներ, ռազմական մեքենաներ, բեռնատարներ՝ զինամթերքով ու տեխնիկական սարքավորումներով։
Այն Իսայի վերահսկողության տակ առնելը Թուրքիային թույլ կտա վերահսկողություն հաստատել մայրուղու վրա և կտրել Քոբանիի քրդական շրջանը (արաբական անունը Այն ալ-Արաբ) Եփրատ գետի արևելյան ափին գտնվող Էլ Քամիշլի քաղաքից, որտեղ գտնվում են քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDS) շտաբը։
Թուրքական կողմը դեռևս չի հաստատում այս տեղեկատվությունը:
yerevan-times.com