Սիոնիստական ​​ռեժիմի բժիշկները՝ «սպիտակ հագուստով տանջողներ»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i176506-Սիոնիստական_ռեժիմի_բժիշկները_սպիտակ_հագուստով_տանջողներ
Իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ բողոք է ներկայացրել Բժիշկների միջազգային միություն՝ որոշ սիոնիստ բժիշկների անմարդկային գործողությունների, այդ թվում՝ Շին Բեթի խոշտանգումների ժամանակ համագործակցելու պատճառով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 06, 2022 13:42 Asia/Tehran
  • Սիոնիստական ​​ռեժիմի բժիշկները՝ «սպիտակ հագուստով տանջողներ»

Իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ բողոք է ներկայացրել Բժիշկների միջազգային միություն՝ որոշ սիոնիստ բժիշկների անմարդկային գործողությունների, այդ թվում՝ Շին Բեթի խոշտանգումների ժամանակ համագործակցելու պատճառով։

Պաղեստինյան աղբյուրների համաձայն՝ բժշկական անփութությունն ու խոշտանգումները Սիոնիստական ​​ռեժիմի բանտերում պաղեստինցի բանտարկյալների նահատակության երկու կարևորագույն պատճառներն են

Ըստ «Արաբ 48»-ի՝ բժիշկների խումբը, որը պաշտպանում է մարդու իրավունքները, հայտարարել է պաղեստինցի հիվանդների՝ բժշկական ծառայություններ ստանալու ժամանակ մարդու իրավունքների ոտնահարման, իրենց պարտականությունները կատարելիս պաղեստինյան բժշկական խմբերի նկատմամբ ոտնձգությունների, խոշտանգումների մեջ իսրայելցի բժիշկների ներգրավման  տասնյակ դեպքերի մասին։

Այս խումբն իր բողոքում նշել է Սիոնիստական ​​ռեժիմի գործողությունների չորս դեպք, որոնք խախտել են պաղեստինցիների իրավունքները առողջապահության ոլորտում և հայտարարել, որ այդ գործողություններն ամրապնդում են ապարտեիդի համակարգը գրավյալ տարածքներում։

Ներկայում Սիոնիստական ​​ռեժիմի բանտերում պահվում են մոտ 4500 պաղեստինցիներ, այդ թվում՝ 40 կին, 250 երեխա և շուրջ 520 վարչական կալանավոր (առանց դատավարության)։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio