Սիոնիստական ռեժիմի բժիշկները՝ «սպիտակ հագուստով տանջողներ»
Իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ բողոք է ներկայացրել Բժիշկների միջազգային միություն՝ որոշ սիոնիստ բժիշկների անմարդկային գործողությունների, այդ թվում՝ Շին Բեթի խոշտանգումների ժամանակ համագործակցելու պատճառով։
Պաղեստինյան աղբյուրների համաձայն՝ բժշկական անփութությունն ու խոշտանգումները Սիոնիստական ռեժիմի բանտերում պաղեստինցի բանտարկյալների նահատակության երկու կարևորագույն պատճառներն են
Ըստ «Արաբ 48»-ի՝ բժիշկների խումբը, որը պաշտպանում է մարդու իրավունքները, հայտարարել է պաղեստինցի հիվանդների՝ բժշկական ծառայություններ ստանալու ժամանակ մարդու իրավունքների ոտնահարման, իրենց պարտականությունները կատարելիս պաղեստինյան բժշկական խմբերի նկատմամբ ոտնձգությունների, խոշտանգումների մեջ իսրայելցի բժիշկների ներգրավման տասնյակ դեպքերի մասին։
Այս խումբն իր բողոքում նշել է Սիոնիստական ռեժիմի գործողությունների չորս դեպք, որոնք խախտել են պաղեստինցիների իրավունքները առողջապահության ոլորտում և հայտարարել, որ այդ գործողություններն ամրապնդում են ապարտեիդի համակարգը գրավյալ տարածքներում։
Ներկայում Սիոնիստական ռեժիմի բանտերում պահվում են մոտ 4500 պաղեստինցիներ, այդ թվում՝ 40 կին, 250 երեխա և շուրջ 520 վարչական կալանավոր (առանց դատավարության)։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio