Քաղցկեղով տառապող պաղեստինցի գերիների թիվն աճել է
Ազատության և քաղաքացիական իրավունքների պաշտպանության կենտրոնը հայտարարել է, որ քաղցկեղով տառապող պաղեստինցի գերիների թիվն աճել է։ Այս մասին հայտնել է Թասնիմ լրատվական գործակալությունը:
Ազատության և քաղաքացիական իրավունքների պաշտպանության Հուրիեթ կենտրոնը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի բանտերում քաղցկեղով տառապող պաղեստինցի գերիների թիվը հասել է 23-ի, նրանցից մի քանիսի առողջական վիճակը շատ ծանր է։
Այս կենտրոնն ընդգծել է, որ Սիոնիստական օկուպացիոն ռեժիմի բանտերում առողջապահական շատ ծանր պայմաններ են տիրում: Հիվանդ, հատկապես քաղցկեղով տառապող պաղեստինցի բանտարկյալների թիվն աճում է, ինչը պահանջում է միջազգային կառույցների և մարդու իրավունքների անհապաղ միջամտությունը։
Սիոնիստական ռեժիմի բանտերի կազմակերպությունը, պատասխանատու է պաղեստինցի գերիների կյանքի համար, քանի որ թերացել է բանտարկյալներին պարբերաբար բժշկական հետազոտության ենթարկելու հարցում:
Ազատության և քաղաքացիական իրավունքների պաշտպանության Հուրիեթ կենտրոնը պահանջել է ստեղծել միջազգային բժշկական կոմիտե՝ Սիոնիստական ռեժիմի բանտեր այցելելու և պաղեստինցի բանտարկյալների իրավունքների ակնհայտ ոտնահարումները մոտկից տեսնելու համար:
Սիոնիստական ռեժիմի բանտերում գտնվող հիվանդ պաղեստինցիների թիվը հասնում է ավելի քան 600-ի, որոնցից 200-ի վիճակը ծանր է, իսկ 23-ը տառապում է քաղցկեղով։