Քաղցկեղով տառապող պաղեստինցի գերիների թիվն աճել է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i176616-Քաղցկեղով_տառապող_պաղեստինցի_գերիների_թիվն_աճել_է
Ազատության և քաղաքացիական իրավունքների պաշտպանության կենտրոնը հայտարարել է, որ քաղցկեղով տառապող պաղեստինցի գերիների թիվն աճել է։ Այս մասին հայտնել է Թասնիմ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 07, 2022 13:50 Asia/Tehran
  • Քաղցկեղով տառապող պաղեստինցի գերիների թիվն աճել է

Ազատության և քաղաքացիական իրավունքների պաշտպանության կենտրոնը հայտարարել է, որ քաղցկեղով տառապող պաղեստինցի գերիների թիվն աճել է։ Այս մասին հայտնել է Թասնիմ լրատվական գործակալությունը:

Ազատության և քաղաքացիական իրավունքների պաշտպանության  Հուրիեթ  կենտրոնը հայտարարել է, որ Սիոնիստական ​​ռեժիմի բանտերում քաղցկեղով տառապող պաղեստինցի գերիների թիվը հասել է 23-ի, նրանցից մի քանիսի առողջական վիճակը շատ ծանր է։

Այս կենտրոնն ընդգծել է, որ Սիոնիստական ​​օկուպացիոն ռեժիմի բանտերում առողջապահական շատ ծանր պայմաններ են տիրում: Հիվանդ, հատկապես քաղցկեղով տառապող պաղեստինցի բանտարկյալների թիվն աճում է, ինչը պահանջում է միջազգային կառույցների և մարդու իրավունքների անհապաղ միջամտությունը։

Սիոնիստական ռեժիմի բանտերի կազմակերպությունը, պատասխանատու է պաղեստինցի գերիների կյանքի համար, քանի որ թերացել է բանտարկյալներին պարբերաբար բժշկական հետազոտության ենթարկելու հարցում:

Ազատության և քաղաքացիական իրավունքների պաշտպանության Հուրիեթ կենտրոնը պահանջել է ստեղծել միջազգային բժշկական կոմիտե՝ Սիոնիստական ​​ռեժիմի բանտեր այցելելու և պաղեստինցի բանտարկյալների իրավունքների ակնհայտ ոտնահարումները մոտկից տեսնելու համար: 

Սիոնիստական ​​ռեժիմի բանտերում գտնվող հիվանդ պաղեստինցիների թիվը հասնում է ավելի քան 600-ի, որոնցից  200-ի վիճակը ծանր է, իսկ 23-ը տառապում է քաղցկեղով։