Պաղեստինի նախագահն Իսրայելի պաշտպանության նախարարի հետ քննարկել Է անվտանգության հարցեր
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հուլիսի լույս 8-ի գիշերը հանդիպել Է Իսրայելի պատշտպանության նախարար Բենի Գանցի հետ՝ քննարկելով անվտանգության բնագավառի համակարգման հարցեր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի մերձավորարեւելյան շրջագայության նախօրեին:
Այդ մասին հայտնել Է Պաղեստինի ազատագրման կազմակերպության (ՊԱԿ) գործկոմի քարտուղար Հուսեյն աշ Շեյխը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հանդիպման ընթացքում նախագահն ընդգծել Է քաղաքական հորիզոնի ստեղծման, ստորագրված համաձայանագրերի կատարման եւ այն բոլոր գործողությունների դադարեցման կարեւորությունը, որոնք հանգեցնում են իրադրության վատթարացման ,- գրել Է աշ Շեյխը Twitter-ում:- Աբասը նաեւ նշել Է բարենպաստ մթնոլորտի ստեղծման կարեւորությունը նախագահ Բայդենի այցից առաջ, որը մենք ողջունում ենք»:
Հանդիպումը կայացել Է Աբասի պաշտոնական նստավայրում՝ Հորդանան գետի արեւմտյան ափի Ռամալլա քաղաքում: Բայդենը հուլսի 13-ից մինչեւ 16-ը կայցելի Իսրայել, Արեւմտյան ափ եւ Սաուդյան Արաբիա: ԱՄՆ-ի վարչակազմի տվյալներով՝ նախագահը պլանավորում Է հանդիպել մոտավորապես «մեկ տասնյակ պաշտոնակիցների» հետ տարածաշրջանում եւ դրա սահմաններից դուրս գտնվող երկրներից, այդ թվում Պաղեստինի նախագահի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am