Մեկնաբանություն- Իրանը շարունակում է իր ջանքերը՝ Համիդ Նուրիի ազատ արձակման համար
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին ուղղված նամակում Իրանի դատական իշխանության միջազգային հարցերով տեղակալ և մարդու իրավունքների շտաբի քարտուղարը պահանջել է պատասխանատվության ենթարկել Շվեդիայի կառավարությանը Իրանի քաղաքացի Համիդ Նուրիի ապօրինի ձերբակալության, դատավարության և մարդու իրավունքների կոպիտ խախտման համար:
2019 թվականի նոյեմբերի 9-ին Համիդ Նուրին Շվեդիա ժամանելուն պես, ձերբակալվել է այդ երկրի անվտանգության ուժերի կողմիցիր: Նա Շվեդիա էր մեկնել որդեգրած դստեր ընտանեկան վեճերը հարթելու համար, սակայն այսօր շուրջ 32 ամիս է, որ կալանավորված է։
Շվեդիայի դատախազությունը Նուրիին մեղադրել է Իրանում 34 տարի առաջ տեղի ունեցած ենթադրյալ միջադեպերին առնչություն ունենալու մեջ, իսկ այդ գործով հայցվորները հիմնականում Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման անդամներն են։
Սա այն դեպքում, երբ Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորումը իսլամական հեղափոխության սկզբից ի վեր տարբեր ահաբեկչական գործողությունների ընթացքում սպանել է ավելի քան 17 հազար իրանցիների։ Մոնաֆեղները նաև աշխարհի շատ երկրների կողմից ճանաչված են որպես ահաբեկչական խմբավորում՝ իրենց անմարդկային վարքագծի և մարդկության դեմ հանցագործությունների պատճառով։
Համիդ Նուրիի հետ վերջին երեք տարիների ընթացքում Շվեդիայում տեղի ունեցածի վերանայումը, ներառյալ նրա ձերբակալությունը, բանտում պահելու ձևը և դատավարության անցկացումը, բոլորը եվրոպական այս երկրում մարդու իրավունքների ոտնահարման օրինակներ են: Օրինակ, Իրանի դեսպանատանն ու Նուրիի ընտանիքին իր գտնվելու վայրի մասին տեղեկացնելը համարվում է 1963 թվականի Վիեննայի կոնվենցիայի խախտում: Շվեդիայի կառավարությունը ոչ միայն պատասխանատվություն չի ստանձնել այս հարցում, այլև ձերբակալությունից հետո մոտ 2 տարվա ընթացքում, չնայած այն հանգամանքին, որ Իրանի այս քաղաքացու ընտանիքը երկու անգամ մեկնել է Շվեդիա, շվեդական իշխանությունները նրանց թույլ չեն տվել հանդիպել նրա հետ:
Չնայած ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի, 1966 թվականին ընդունված Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի անդամ լինելուն, Շվեդիայի կառավարությունը շատ դեպքերում խախտել է մարդու իրավունքները Համիդ Նուրիի գործում: Մեղադրյալի խոշտանգումները և ծեծը, նրա երկարաժամկետ ազատազրկումը մեկուսարանում և ընտանիքի անդամների հետ շփումը կանխելը Շվեդիայի կառավարության կողմից միջազգային հանձնառությունների և մարդու իրավունքների խախտման օրինակներից են։
Ներկայիս, դատարանի վճռի նախօրեին, Նուրիի վրա ճնշումը մեծացել է. Վերջին 60 օրվա ընթացքում Իրանի այս քաղաքացին ընտանիքի հետ թարգմանչի ներկայությամբ ընդամենը երկու կարճ, վերահսկվող զանգի հնարավորություն է ունեցել, ինչը վկայում է նրա նկատմամբ ճնշումների և սահմանափակումների ուժեղացման մասին։
Այդ հիմամբ, Իրանի Մարդու իրավունքների շտաբի քարտուղար Քազեմ Ղարիբաբադին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետին ուղղված նամակում ուշադրություն է հրավիրել նրա դերի վրա և ընդգծել. «Նկատի ունենալով Մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավար դերն ու առաքելությունը մարդու իրավունքների պաշտպանության և Շվեդիայի Թագավորության միջազգային պարտավորությունների և մարդու իրավունքների իրականացման գործում՝ անհրաժեշտ է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ այդ երկրին պատասխանատվության ենթարկելու, հետագա նման խախտումները կանխելու, ինչպես նաև Համիդ Նուրիին ազատ արձակելու և պատճառված հոգևոր ու նյութական վնասների դիմաց նրան փոխհատուցելու համար»: