Սիոնիստները խոստովանում են, որ Իրանի վրա հարձակվելու համարձակություն չունեն
https://parstoday.ir/hy/news/west_asia-i176946-Սիոնիստները_խոստովանում_են_որ_Իրանի_վրա_հարձակվելու_համարձակություն_չունեն
Սիոնիստական ​​ռեժիմի պատերազմի նախարարության քաղաքական և անվտանգության բաժնի նախկին տնօրեն Ամոս Գիլադը խոստովանել է, որ ռեժիմը «վախենալով Թեհրանի արձագանքից», Իրանի վրա հարձակվելու համարձակություն չունի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 12, 2022 13:30 Asia/Tehran
  • Սիոնիստները խոստովանում են, որ Իրանի վրա հարձակվելու համարձակություն չունեն

Սիոնիստական ​​ռեժիմի պատերազմի նախարարության քաղաքական և անվտանգության բաժնի նախկին տնօրեն Ամոս Գիլադը խոստովանել է, որ ռեժիմը «վախենալով Թեհրանի արձագանքից», Իրանի վրա հարձակվելու համարձակություն չունի։

Լոնդոնում լույս տեսնող արտասահմանյան Rai Alyoum թերթի փոխանցմամբ՝ Գիլադը նշել է, որ հարձակումը կարող է լինել շատ վտանգավոր և թվարկել է մի քանի պատճառներ ու գործոններ, թե ինչու  Ղոդսն օկուպացրած ռեժիմը նման ռիսկի չի դիմում։

Նա ասել է, որ Իսրայելի և Իրանի միջև աշխարհագրական հեռավորությունը գրեթե անհնար է դարձրել կործանիչների գործողությունները, քանի որ Թել Ավիվի աղբյուրների համաձայն՝ կործանիչները վառելիքի կարիք ունեն ճանապարհին, և քանի դեռ Իսրայելը կործանիչների վայրէջքի համար ռազմաբազա չունի, նման գործողություն  իրականացնելու հնարավորություն չունի: