Թուրքական կողմը Հայ-թուրքական սահմանի Կարսի հատվածում աշխատանքներ է սկսել
Հուլիս 13, 2022 13:54 Asia/Tehran
Մինչ Կարսի բնակիչները սպասում են «Դողուքափը» սահմանային անցկակետի բացմանը, Հայաստան-Թուրքիա սահմանին ականազերծման աշխատանքներ են սկսվել: Այս մասին հրապարակում է արել թուրքական լրատվական կայքը։
Աղբյուրի համաձայն՝ հայ-թուրքական սահմանային գոտում իրականացնում են ականազերծման աշխատանքներ: Նշվում է, որ Կարսի Աքյաքա շրջանի Իբիշ գյուղի տարածքում արդեն 20 օր է, ինչ ընթանում են ականազերծման աշխատանքները։
«Օրակարգ է եկել ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներ ունեցող «Դողուքափը» և միայն ավտոճանապարհ ունեցող «Ալիջան» սահմանային անցակետերի բացումը», — գրում է լրատվական կայքը։
Նաև նշվում է, որ վերոնշյալի մասին պաշտոնական աղբյուրներից առայժմ տեղեկատվություն չկա:
yerevan-times.com