Նասրալլահ. Դիմադրության ձեռքբերումներից մեկը Նոր Արևմտյան Ասիա ծրագրի տապալումն էր
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ դիմադրության առանցքի ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը նոր Արևմտյան Ասիա ստեղծելու՝ ամերիկյան ծրագրի ձախողումն էր։
Չորեքշաբթի օրը, Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյյեդ Հասան Նասրալլահը ելույթ ունենալով Սիոնիստական ռեժիմի դեմ 2006 թվականի Թամուզի պատերազմում Դիմադրության հաղթանակի տարեդարձի կապակցությամբ ասաց. «33-օրյա պատերազմի ամենակարևոր արդյունքներից մեկը՝ Լիբանանի և սիոնիստ թշնամու միջև զսպման հավասարության հաստատումն էր»:
Նա ընդգծել է. «Իսրայելը չի համարձակվում մտնել Գազա, որը 15 տարուց ավելի շրջափակման մեջ է, ուրեմն ինչպե՞ս կարող է մտնել Լիբանան»։
Նասրալլահը հավելել է, որ այսօրվա Դիմադրության հնարավորություններն աննախադեպ են, և պայքարելու կամքն այսօր ուժեղ է, քան երբևէ։
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը նաև ասել է. <Բայդենը տարածաշրջան եկավ երկու պատճառով. Նախ՝ համոզել Պարսից ծոցի երկրներին նավթ ու գազ արտահանել, երկրորդ՝ Իսրայելի պատճառով։ Ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքների համար ամերիկացիների առաջին և վճռորոշ առաքելությունը Ռուսաստանին այլընտրանքային գազ տրամադրելն է Եվրոպայի համար>:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio