Հրդեհ է բռնկվել օկուպացված տարածքներում գտնվող էլեկտրակայանում
Օկուպացված Պաղեստինի հարավ-արևելքում գտնվող էլեկտրակայաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Նկատի ունենալով, որ Սիոնիստական ռեժիմի հասարակությունը մասնատված է և բնակչությունը տարասեռ, ռեժիմի ղեկավարները միշտ փորձում են կանխել օկուպացված տարածքների բնակիչների հոգեկան անվտանգությունը խլող լուրերի հրապարակումը, սակայն շատ դեպքերում, դա նրանց չի հաջողվում:
Պաղեստինյան «Սաֆա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ եբրայալեզու աղբյուրները հինգշաբթի օրը հայտնել են օկուպացված տարածքների հարավ-արևելյան Նաութ Հուֆաֆ տարածքում գտնվող էլեկտրակայաններից մեկում բռնկված խոշոր հրդեհի մասին։
Նույն աղբյուրները հայտնել են, որ այս հրդեհը տեղի է ունեցել Ալ-Նաղաբ շրջանում։
Հրշեջ ծառայության խոսնակն ասել է, որ այս հրդեհի հնարավոր զոհերի մասին դեռ որևէ հաղորդում չի ստացվել։