Հրդեհ է բռնկվել օկուպացված տարածքներում գտնվող էլեկտրակայանում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i177182-Հրդեհ_է_բռնկվել_օկուպացված_տարածքներում_գտնվող_էլեկտրակայանում
Օկուպացված Պաղեստինի հարավ-արևելքում գտնվող էլեկտրակայաններից մեկում հրդեհ է բռնկվել:
(last modified 2026-05-10T14:28:54+00:00 )
Հուլիս 14, 2022 14:39 Asia/Tehran
  • Հրդեհ  է բռնկվել օկուպացված  տարածքներում գտնվող էլեկտրակայանում

Օկուպացված Պաղեստինի հարավ-արևելքում գտնվող էլեկտրակայաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Նկատի ունենալով, որ Սիոնիստական ռեժիմի հասարակությունը  մասնատված է և   բնակչությունը տարասեռ, ​​ռեժիմի ղեկավարները միշտ փորձում են կանխել օկուպացված տարածքների բնակիչների հոգեկան անվտանգությունը խլող լուրերի հրապարակումը, սակայն շատ դեպքերում, դա նրանց չի հաջողվում:

Պաղեստինյան «Սաֆա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ եբրայալեզու  աղբյուրները հինգշաբթի օրը հայտնել են օկուպացված տարածքների հարավ-արևելյան  Նաութ Հուֆաֆ տարածքում գտնվող էլեկտրակայաններից մեկում  բռնկված խոշոր հրդեհի մասին։

Նույն աղբյուրները հայտնել են, որ այս հրդեհը տեղի է ունեցել Ալ-Նաղաբ շրջանում։

Հրշեջ ծառայության խոսնակն ասել է, որ այս հրդեհի հնարավոր զոհերի մասին դեռ որևէ հաղորդում  չի ստացվել։