Սիոնիստները ճնշում են Բայդենի ճամփորդության դեմ բողոքող պաղեստինցի ցուցարարներին
Սիոնիստական ռեժիմի ոստիկանությունը ճնշում է Բայդենի ճամփորդության դեմ բողոքող պաղեստինցի ցուցարարներին:
Երուսաղեմում բնակվող պաղեստինցիները բողոքի ցույց են անցկացրել քաղաքի Ալ-Տուր թաղամասում գտնվող Ալ-Մալա հիվանդանոցին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցի դեմ։
Ցուցարարները կրել են պաստառներ, որոնց վրա եղած գրություններով դատապարտել են Սիոնիստական ռեժիմի զինվորների կողմից Al Jazeera-ի լրագրող Շիրին Աբու Աեղելյի սպանությունը և պահանջում քրեական պատասխանատվության ենթարկել այս հանցագործության մեղավորներին:
Ալ-Մալալա հիվանդանոցի շուրջ տեղակայված ոստիկանները հարձակվել խաղաղ ցույցի մասնակիցների վրա:
Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբվասի հետ հանդիպումից և համատեղ մամուլի ասուլիսից հետո, Միացյալ Նահանգների նախագահը գրավյալ տարածքներից ուղիղ չվերթով մեկնել է Սաուդյան Արաբիա՝ հանդիպելու այդ երկրի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հետ։